Parajanov Club House

Միխայիլ Գալուստյանը ներկայացրեց հայաստանի առաջին քլաբ հաուսը

Միջազգային կառուցապատող Rutsog Invest- ը ներկայացրել է իր նոր նախագիծը
Հայաստանում: Երեւանի կենտրոնում կկառուցվի Հայաստանում առաջին քլաբ հաուսը` PARAJANOV CLUB HOUSE. Պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել մարտի 31-ին DVIN Seven Visions Հյուրանոցում։ Հատուկ հյուր՝ Միխայիլ Գալուստյան։

Ռուցոգ Ինվեսթը խոշոր կառուցապատող է, որը մասնագիտացած է պրեմիում դասի շքեղ բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես  նաև 5 աստղանի հյուրանոցների կառուցման մեջ։ Մոսկվայի St.Regis Moscow Nikolskaya հյուրանոցը և Նիկոլսկայա Պլազան՝ տեղակայված Կրեմլի հարևանությամբ, Օլիմպիկ Պլազան, բնակելի համալիր Եռոպկինսկի՝ Քրիստոս Փրկիչ տաճարի հարևանությամբ, միջազգային պրոյեկտներ ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում թույլ են տվել համաշխարհային փորձը կիրառել Հայաստանում Parajanov Club House-ի ճարտարապետության և շինարարության մեջ։ 

 

Հրազդանի կիրճին նայող պրեմիում դասի նախագիծը կառուցվում է

Պարոնյան 15/5 հասցեում և թույլ կտա ապագա բնակիչներին բացահայտել միաժամանակ քաղաքային կյանքի և բնությամբ շրջապատված լինելու բոլոր առավելությունները:

 

 

Rutsog Invest-ը հարուստ փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման գործում և զգուշորեն է մոտենում պատմական շենքերի և թաղամասերի ճարտարապետական առանձնահատկություններին ՝ դրանք լրացնելով

ժամանակակից նորարարություններով: Համաշխարհային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին մոտ լինելը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր պրոյեկտի անվանման ընտրության հարցում։ Բնական լանդշաֆտը և Երևանի կենտրոնական փողոցների դասավորվածությունը մեծ ազդեցություն ունեցան նախագծի արտաքին տեսքի վրա։

 

Այս նախագիծը Երևանի կենտրոնի նոր ճարտարապետական հսկան է, որը տեսանելի է բոլորից կողմերից։ Ընդարձակ տեռասաներից և պատշգամբներից բացվող տեսարան դեպի Արարատ լեռը, սեփական ափ Հրազդանի կիրճում, անմիջական մուտք դեպի մանկական երկաթուղի և մանկական այգի (այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ շինարարության համար), երկու լողավազան, ֆիթնես կենտրոն, Սպա, խաղահրապարակը և 5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի․ այս ամբողջը Parajanov Club House-ի բնակչի ամենօրյա տարրերն են։ Խելացի տան նորարարական համակարգերը,  24-ժամյա կոնսյերժը  եւ անվտանգության ծառայություններ, անհպում մուտքային համակարգերը կապահովեն հարմարավետություն, ամբողջական անվտանգություն և գաղտնիություն:

 

Ողջունելով հյուրերին ՝ “Rutsog Invest” հոլդինգի հիմնադիր և նախագահ Ռուբեն

Գրիգորյանը նշել է, որ Parajanov Club House- ը ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի բարձր չափանիշներին համապատասխան հարմարավետ, անվտանգ և մասնավոր պայմանների սպասելիքների իրականացումն է։ Հոգատար վերաբերմունք Երևանի ճարտարապետական ավանդույթներին, նրա մեծ վարպետներին, միահյուսում ազգայինի և համաշխարհային լավագույն փորձի ներդրում և տեխնոլոգիական տարրեր – հենց այս հատկանիշներն են, որ նախագիծը դարձնում են ոչ միայն պրեմիում, այլև բացառիկ”:

 

Միջոցառումը գրավել է բազմաթիվ հայտնի մարդկանց ուշադրությունը՝ պետական, մշակույթի և արվեստի գործիչներ: Շնորհանդեսի ընթացքում հյուրերը

ծանոթացան համալիրի առանձնահատկություններին և առավելություններին, էքսկլուզիվ առաջարկներին։

 

Քլաբ Հաուսի բնակարանների վաճառքը կսկսի շուտով։