Parajanov Club House

Անվտանգության համակարգերը Փարաջանով Քլաբ Հաուսում

Փարաջանով Քլաբ Հաուսը, հանդիսանալով յուրօրինակ ճարտարապետական լուծումներով համալիր, առանձնանում է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև իր բարձր անվտանգային համակարգերով: Այստեղ յուրաքանչյուր դետալ մտածված է բնակիչների ապահովությունն ու բարձր հարմարավետությունն ապահովելու համար:

Սկսենք DIERRE սմարթ դռներից, որոնք բացվում են չկեղծվող չիպային բանալիներով, ինչպես նաև մեխանիկական տարբերակով։ Ձեր սմարթֆոնի հավելվածի միջոցով էլեկտրոնային դռների կողպեքների հեռակառավարմամբ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ ձեր գույքն ապահով է։

Տարածքի անվտանգությունն ապահովվում է գերժամանակակից Schuco դռների կառավարման համակարգի (DCS) շնորհիվ, որն ունենալով տեսախցիկ, բարձրախոս, խոսափող, կոդավորված ստեղնաշար և շարժման սենսոր՝ առաջարկում է առավելագույն հարմարավետություն և անվտանգություն քլաբ հաուսի բնակիչների համար:

Անվտանգության մեկ այլ կարևոր առանձնահատկություն են հանդիսանում մուտքի վերահսկման համակարգերը, որոնք ներառում են CCTV տեսախցիկներ, շարժման սենսորներ և ազդանշանային համակարգեր և նախատեսված են ցանկացած կասկածելի գործողություն հայտնաբերելու և կանխարգելելու համար`այսպիսով ապահովելով միայն լիազորված անձնակազմի մուտքը տվյալ գոտիներ:

Որակի հանդեպ մեր նվիրվածությամբ՝ Ձեր տան յուրաքանչյուր լուծում կգերազանցի ձեր սպասելիքները դարձնելով այն յուրահատուկ ոճի և հարմարավետության արտացոլումը: