Մեկնարկվել են ֆասադի ապակեպատման մոնտաժային աշխատանքները
Parajanov Club House-ում սկսել ենք շինարարության ամենակարևոր փուլերից մեկը՝ ապակեպատման աշխատանքները։
Այս փուլը ոչ միայն ձևավորում է շենքի արտաքին ճարտարապետական տեսքը, այլև ապահովում է բնական լուսավորությունն ու բնակիչների ապագա հարմարավետությունը։
Ապակեպատման աշխատանքներն իրականացվում են գերմանական Schüco համակարգերով՝ բարձր որակի նյութերի, ժամանակակից տեխնոլոգիաների և մանրուքների նկատմամբ առավելագույն ուշադրության շնորհիվ։


