Parajanov Club House

Մեծ Նշան Երևանի Երկնքում

Մեր շինհրապարակում գտնվող վերամբարձ կռունկի վրա տեղադրվել է «Փարաջանով» գրությամբ ցուցանակ։ Ցուցանակն իր տեսակով եզակի է տարածաշրջանում և այն տեղադրվել է երկու` հայ և ռուս լեռնագնացների կողմից:

«Փարաջանով» խորհրդանշական անունը տեղադրվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում և հանդիսավոր կերպով երևում է Ս. Փարաջանովի տուն-թանգարանից: Այս ցուցանակը պատրաստվել է Մոսկվայում, որից հետո տեղափոխվել Երևան։ Վերամբարձ կռունկի վրա դնելով «Փարաջանով» անունը՝ մատնանշում ենք քլաբ հաուսի կառուցման վայրը։